Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ձմերուկի հյութից հնարավոր է բիովառելիք ստանալ

Ձմերուկի հյութից հնարավոր է բիովառելիք ստանալ

Ձմերուկի հյութը կարող է բիովառելիքի աղբյուր դառնալ: Նման հայտարարությամբ են հանդես եկել ամերիկյան գիտնականները, ովքեր իրենց առաջարկները շարադրել են Biotechnology for Biofuels հանդեսում:

 

Բիովառելիքով, որի հիմքում ընկած է սպիրտը և բնական հումքը, կփորձեն փոխարինել ավտոմեքենայի բենզինը`մթնոլորտի աղտոտումը նվազեցնելու նպատակով:

 

«Ամեն տարի ձմերուկների մոտ 20%-ը մնում է դաշտում` մակերեսային թերությունների կամ տձևության պատճառով: Մենք հայտնաբերել ենք, որ ձմերուկների հյութը պարունակում է հատուկ շաքար, որը մինչև այժմ չօգտագործված պաշարներ է պարունակում բիովառելիքի արտադրության համար»,- ասվում է հոդվածում:

 

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մոտ 35 միլիոն դոլար էր հատկացրել` ինքաթիռների և ավտոմեքենաների համար ջրիմուռներից բիովառելիք ստանալու նպատակով, հաղորդում է Korrespondent.net-ը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ